Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.06.2024 | 00:01

Ամենակարող Աստվա՛ծ,
Քեզ ամեն բան է հայտնի մեր մասին։
Դու տեսնում ես ազգիս օրհասական վիճակը,
և արդարության համար մեր պայքարը։
Երբ պայքարելու համար մեզ այլևս ուժ չի մնում,
գիտեմ, որ Դու կարող ես զորացնել մեզ,
լցնել Քո ուժով և գերբնական համբերությամբ։
Տե՛ր, ողորմեա՛ ազգիս հայոց:
Ամեն:

Դիտվել է՝ 3041

Մեկնաբանություններ